Լևոն Քոչարյան․ Հայրս պատերազմի ժամանակ ամեն բան փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել19 հունվարի 2021 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց մեկնել է Արցախ և փորձել հնարավորինս օգտակար լինել, սակայն իշխանություններն անտեսել են նրան, հայտարարել է նրա որդի Լևոն Քոչարյանը։ Հունվարի 19-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանում Քոչարյանի և մյուսների գործով դակատան նիստն է։ Այդ գործով վերջին նիստը 2020-ի սեպտեմբերին էր, այն հետաձգվել էր տուժողի՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդության պատճառով: «Պատերազմից մի քանի օր անց մեկնեցինք Արցախ։ Առաջին օրը չմեկնեցինք, որովհետև նիստ պետք է լիներ, հասկանում եք՝ ինչ վայնասուն կարող էին բարձրացնել։ Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այս ինչ բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել։ Ես ինքս ականատես եմ եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին մեր հաղթանակների հիմքում՝ 1990-ականներից սկսված, ինչպես էին անտեսվում, ոչ մի բան չէին լսում։ Արվել է առավելը, այն, ինչ կարող էր արվել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,- ասել է Քոչարյանը, փոխանցում է Para Tv-ն։ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի մեկին Սահմանադրական կարգ տապալելու մեջ։ Նա կալանքից ազատ էր արձակվել 2020-ի հունիսին՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |