Քննիչ հանձնաժողովի նախագահ․ Ամուլսարի շահագործման հետ կապված ապօրինի որոշումներ կան![]() 19 հունվարի 2021 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Նախորդ իշխանությունն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ է կայացրել: Այդ մասին Ազգային ժողովում Ֆինանսական և այլ հաշվետությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների զեկույցը ներկայացնելիս ասել է հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ բնապահպան Նազելի Վարդանյանը հավատացրել է, որ Հայաստանում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների ու միջազգային կոնվենցիաների խախտումներով: «Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանությունն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ է կայացրել: Ջրային օրենսգրքով և Սևանի մասին օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը: ՀՀ օրենսդրությամբ և միջազգգային կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ և թռչնատեսակներ: Բանախոսն անթույլատերլի է համարել Ջերմուկի հարևանությամբ հանքի շահագործումը», - նշել է Բագրատյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել են, որ «Լիդիան Արմենիայում» իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր: Ամուլսարի հանքի շահագործումը Հայաստանում բազմաթիվ քննարկումների ու բողոքի ակցիաների առիթ է դարձել։ Բնապահպանները դեմ են հանքի շահագործմանը ու 2019-ին, ապա նաև 2020-ի ամռանը բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ դրա դեմ։ Ամուլսարը շարունակում է չշահագործվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |