Գյումրիում ցրտահարությունից մահացության առաջին դեպքն է գրանցվել![]() 19 հունվարի 2021 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Գյումրիում գրանցվել է ցրտահարությունից մահացության առաջին դեպքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։ «Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը` միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70-ամյա տարեց կին։ Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ»,- գրել է Թումասյանը։ Նա նշել է, որ մահացած կնոջ հաշվառման հասցեով ոչ ոք իրենց վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, կինը չի ունեցել նաև իր անունով էլեկտրաէներգիա սպառողի կոդ, և, հնարավոր է, փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել: Տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանը հուղարկավորել է «Շիրակ» գերեզմանոցի՝ անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար նախատեսված վայրում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |