Երևան-Մեղրի ճանապարհին մոտ 100 մեքենա արգելափակվել է, 12-ը՝ բախվել![]() 20 հունվարի 2021 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Երևան-Մեղրի ճանապարհի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12-ը բախվել է և մեկ «ԿամԱԶ» մոտ 30 մ սահել է ձորը․ երթևեկությունը երկկողմանի փակվել է, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա․ երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Մ-2 ճանապարհի Երևան - Մեղրի հատվածի 165-րդ կմ-ին գտնվող Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել է հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ։ Այնուհետև հրշեջ-փրկարարները ևս 4 քաղաքացու տեղափոխել են հենակետ՝ գիշերակացի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |