Փոխվել է «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը20 հունվարի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության («1000 դրամի») հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020-ի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, մինչև 2020-ի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր հուլիսի 1-ից հետո: Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ․ մինչև հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկուսին։ 2017 թվականին ստեղծված Հիմնադրամը միանվագ և երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զինծառայողի, որը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում ձեռք է բերել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։ Հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |