24-ամյա երիտասարդին առանց վարորդականի վարելու համար մեղադրանք է առաջադրվել![]() 20 հունվարի 2021 - 12:23 AMT PanARMENIAN.Net - 24-ամյա լոռեցուն մեղադրանք է առաջադրվել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: Ըստ գործող օրենքի՝ մեքենա վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով կամ կալանքով` մինչև 2 ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 1 տարով: 24-ամյա երիտասարդին հենց այս հոդվածով է մեղադրանք առաջադրվել։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, 2020թ. օգոստոսի 13-ին Մասիսում վարել է BMW մակնիշի ավտոմեքենան, որը նկատել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները, արձանագրել խախտումը և այդ մասին կազմել վարչական իրավախախտման արձանագրություն: Վարչական տույժ նշանակելուց մոտ երկու շաբաթ անց՝ 24-ամյա երիտասարդը Վանաձորի Խորենացի փողոցում վարել է «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա, որի վերաբերյալ կրկին կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Այժմ ԱԺ-ն քննարկում է 200,000 դրամ տուգանք սահմանել՝ առանց վարորդական իրավուքնի երթևեկողների համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |