Հետպատերազմյան իրավիճակը՝ Գորիս-Կապան ճանապարհին

Հետպատերազմյան իրավիճակը՝ Գորիս-Կապան ճանապարհին

PanARMENIAN.Net - Գորիս-Կապան ավտոճանապարհին 44-օրյա պատերազմի ավարտից հետո որևէ միջադեպ չի գրանցվել, ճանապարահատվածում վերահսկողություն են իրականացնում ռուս սահմաանպահները, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, թիկունքում՝ հայ զինծառայողներն են։

Զինուժ մեդիան ռեպորտաժ է պատրաստել ավտոճանապարհի գործունեության մասին՝ նկարահանելով երթևեկության ընթացն ու ճանապարահատվածում ծառայություն իրականացնող ուժերի գործունեությունը։

ԱԱԾ սահմանապահները ստուգում են երթևեկողների փաստաթղթերը, կատարում նույնականացում ու լրացուցիչ ցուցումներ տալիս նրանց։

44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքային կորուստներից ու զիջումներից զատ՝ Սյունիքի մարզի որոշ հատվածներում, ըստ ԽՍՀՄ քարտեզի, տներ ու հողատարածքներ են անցել ադրբեջանական կողմին։ Գորիս -Կապան ավտոճանապարհի մի հատվածն այժմ անցնում է ադրբեջանական տարածքով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---