Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ. Թուրքիան չի սպառնում, բայց զգուշացնում է 3 մարտի 2009 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան գնում են հարաբերությունների կարգավորման ճանապարհով, սակայն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից կարող է լուրջ հարված հասցնել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Մենք չենք դիմի հռետորական սպառնալիքների, եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Մենք չենք ասի ԱՄՆ Կոնգրեսին` եթե դուք բանաձեւն ընդունեք, մենք կդիմենք այս եւ այն քայլին, մենք ուղղակի ամերիկացիներին կպատմենք Հարավային Կովկասի այժմյան իրավիճակի մասին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն երբեք այսքան մոտ չի եղել : «Հայաստանի հետ համաձայնությունն այժմ ամենաիրատեսականն է 1915թ. ի վեր: Ես չեմ ասում, թե մենք համաձայնության ենք հասել, սակայն մենք շատ մոտ ենք նրան»,-ընդգծել է Բաբաջանը: Լուծում ասելով Թուրքիայի ԱԳ նախարարը հասկանում է հարաբերությունների կարգավորում ամբողջ ծավալով, գրում է Today's Zaman-ը: «ԱՄՆ-ն չպետք է միջամտի այն գործընթացներին, որ գնում են Հայաստանում»,-նշել է Բաբաջանը, կրկին ասելով, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերություններին վնաս կհասցվի, եթե Վաշինգտոնն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: Հայ-թուրքական սահմանը փակվեց Անկարայի կողմից 1993թ ղարաբաղյան հակամարտության պատճառով: 2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երեւան` դիտելու Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |