Սարգսյանը՝ Բայդենի մասին․ Ակնկալելու ենք, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբում թոթափի պասիվությունն ու մասնակցի ԼՂ ճանաչմանը20 հունվարի 2021 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության ընթացքում Հայաստանն ակնկալում է, որ լիարժեք կգործի ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ԱՄՆ-ը՝ իբրև համանախագահ երկիր, կթոթափի անցած տարիների պասիվությունը ու գործուն մասնակցություն կունենա Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշարկման ու ճանաչման գործընթացներում, հայտարարել է «Հանրապետություն կուսակցության» ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Նա շնորհավորել է Բայդենին ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու նշել, որ իր կարծիքով ԱՄՆ նոր վարչակարգից կարելի է ակնկալել արտաքին քաղաքականության գերակայությունների փոփոխություն տարածաշրջանում: Ըստ նրա՝ ԱՄՆ-ից կամ Արևմուտքից որևէ ակնկալիք ունենալուց առաջ «մենք ինքներս պետք է ձևավորենք փոխշահավետ հարաբերությունների օրակարգ»: «Ստեղծված պայմաններում մենք պարտավոր ենք հանուն քաղաքական ինքնիշխանության, ազգային անվտանգության և տնտեսության զարգացման դիվերսիֆիկացնել մեր արտաքին քաղաքականությունը՝ Արևմուտքի հետ առևտրատնտեսական ու խորհրդատվական կապերը հագեցնելով նաև ռազմաքաղաքական բովանդակությամբ»,-հայտարարել է նա։ Հունվարի 20-ին, կեսօրին, Վաշինգտոնում երդմնակալությամբ պաշտոնն է ստանձնում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը: Սարգսյանը հայտարարել է, թե «Դոնալդ Թրամփի սկանդալային նախագահությունից ու սկանդալային հեռացումից հետո համաշխարհային մակարդակով գեներացվում են մեծ սպասումներ ԱՄՆ նոր նախագահից»: Նրա խոսքով՝ Ջո Բայդենը ԱՄՆ ամենափորձառու քաղաքական գործիչներից է, Սպիտակ տուն է հասել քաղաքական հիերարխիայի բոլոր աստիճանները հաղթահարելով: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |