Հայտնի է 2020-ին 1000 խոշոր հարկատուի ցանկը․ 74 մլրդ դրամով պակաս հարկ է վճարվել![]() 21 հունվարի 2021 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020-ի հարկային տարվա 1000 խոշոր հարկատուի ցանկը, նրանք վճարել են 987․6 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ պակաս է 74 մլրդ դրամով կամ 7%-ով: 2020-ի արդյունքներով երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 50․6 մլրդ դրամ: 2019-ի նույն ժամանակահատվածում «Գրանդ Տոբակոն» վճարել էր 57 մլրդ դրամ և կրկին առաջինն էր 1000 խոշոր հարկատուի ցանկում։ 2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 45․5 մլրդ դրամ հարկերով: 2019-ին ընկերության մուտքերը կազմել էին 43․6 մլրդ դրամ: «Գազպրոմ Արմենիային» հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 41․6 մլրդ դրամով, 2019-ին ընկերությունը վճարել էր 51․3 մլրդ դրամի: 4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն 2020-ի ընթացքում վճարել է 23 մլրդ դրամ հարկ: 2019 թ․ ընկերության մուտքերը 13․6 մլրդ դրամ էին: Խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 18․7 մլրդ դրամ հարկով: 2019 թ. տվյալներով՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» վճարել էր 19․2 մլրդ դրամ: «ՍիփիԷս Օիլ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 17․9 մլրդ դրամով, որին հաջորդում են «Ֆլեշը»՝ 16 մլրդ դրամով, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 15․2 մլրդ դրամով, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 14․7 մլրդ դրամով: 1000 խոշոր հարկատուի տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը», որը վճարել է 13 մլրդ դրամի հարկ: 2019 թ. համեմատ 2020 թ. 1000 խոշոր հարկատուների տասնյակում մեծ փոփոխությունների տեղի չեն ունեցել։ Առաջին 9 ընկերություններից որոշներն ուղղակի բարձրացել կամ իջել են մեկ կամ մի քանի տեղով։ Միայն 2019 թ․ 10 խոշոր հարկատու «Վեոն Արմենիային» (Beeline) փոխարինել է «ՄՏՍ Հայաստանը»։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |