ՀՅԴ-ի know-how-ն. Եկամուտները քիչ են, ծախսերը` շատ

PanARMENIAN.Net - Տնտեսական սուբյեկտների հարկային բեռի նվազեցումը կօգնի ավելացնելու պետբյուջեի ծախսերը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅԴ կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքով, կուսակցության կողմից Հայաստանի կառավարություն են ուղղվել բյուջեի վերանայման առաջարկներ: «Պետք չէ կրճատել բյուջեի ծախքի բաժինը, ընդհակառակը` անհրաժեշտ է նվազեցնել եկամուտը` նվազեցնել տնտեսական սուբյեկտների հարկային բեռը»,- ասել է նա` ներկայացնելով կուսակցության առաջարկները:



Նրա խոսքով, օգտվելով այն փաստից, որ Հայաստանի բյուջեում արձանագրվել է դեֆիցիտի ցածր մակարդակ (25%-ից ցածր), ինչպես նաեւ հաշվի առնելով այն ֆինանսական օգնությունը, որը երկիրը կստանա իր գործընկերներից ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար, կարելի է նվազեցնել բյուջեի եկամուտը: Ինչպես պարզաբանել է Նռանյանը, դա կօգնի նվազեցնելու տնտեսական սուբյեկտների հարկային բեռը եւ հնարավորություն կընձեռի` իրականացնելու համապատասխան ծախսեր: Իսկ եթե հրաժարվել ծախսերից, ապա, պատգամավորի կարծիքով, Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի հետեւանքները զգալի կլինեն: «Դա բացատրվում է նրանով, որ այսօր Հայաստանի կառավարությունը միջոցներ է ներդնում կապիտալ շինարարության եւ սոցծրագրերի ֆինանսավորման համար»,- ասել է նա:



Նշենք, որ Հայաստանի խորհրդարանի Հսկիչ պալատի հետազոտությունների համաձայն, բյուջեի ծախսային բաժնի իրականացման արդյունավետության առումով լուրջ բացթողումներ կան: ՀՊ գնահատման վերաբերյալ համապատասխան արձագանք է ստացվել նաեւ ՀՀ կառավարությունում: Մասնավորապես, ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը չի բացառել ծախսերի կրճատման հնարավորությունը ոլորտներում, որոնցում դրանք անարդյունավետ էին իրականացվում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---