Իգիթյանը՝ գերիների փոխանակման մասին․ Պուտինից Ալիևին մի կոշտ զանգի հարց է21 հունվարի 2021 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Գերիների փոխանակման հարցում Ռուսաստանն ավելի մեծ դեր պետք է ունենա, որովհետև կարող է օգտագործել իր հնարավորություններ, դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից մի կոշտ զանգի հարց է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին, հայտարարել է «Իմ քայլից» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, փոխանցում է Ա1+-ը։ «Կարծում եմ՝ այստեղ Ռուսաստանն ավելի մեծ դեր պետք է ունենա, որովհետև հնարավորություններով, Արցախում գտնվող խաղաղապահ ուժերի առկայությամբ, Բաքվում գտնվող իր դիվանագետների միջոցով կարող է ավելի խիստ լինել, որովհետեւ ՌԴ ստորագրությունը զուտ ստորագրություն չէ, այլ որոշակի պարտավորություն։ Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք նրան՝ ունենալով նաեւ միջազգային աջակցություն այդ հարցում։ Ես գիտեմ, որ ՀՀ իշխանությունն այդ ուղղությամբ աշխատում է։ Իմ կարծիքով՝ դա մի զանգի հարց է․ Պուտինի կողմից կոշտ, կտրուկ զանգ Ալիևին այն մասին, որ Ադրբեջանը խոսք է տվել գերիների վերադարձը»,-հայտարարել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ այստեղ հարցն այն է, թե ինչ պետք է անեն Հայաստանի պատգամավորները։ Խորհրդարանականի գնահատմամբ, եթե Հայաստանից ռազմագերիների հարցով միասնական մեսիջներ գնան, արդյունք կլինի։ Հայկական կողմից Ադրբեջանում գտնվող գերիների մասին հստակ թվական տվյալներ չկան։ Ըստ իշխանության՝ անուններ չեն հրապարակվում, անհետ կորած համարվող, սակայան հնարավոր գերության մեջ գտնվողների կյանքը չվտանգելու համար։ Հայտնի է, սակայն, որ շիրակցի 6 տասնյակից ավելի կամավորական է գերեվարվել՝ նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։ Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում, այժմ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ամբողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան նոյեմբերի 9-ից հետո։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |