ՀՀ-ն կգնի Covid-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը21 հունվարի 2021 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից, փոխանցում են առողջապահության նախարարությունից։ Պատվաստանյութի գնման հնարավորությունը քննարկվել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» նիստում՝ հաշվի առնելով գինը և թողարկման ամսաթիվը՝ 2021-ի մարտին։ «Որոշվել է չմերժել AstraZeneca ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը և արժեքի մատչելիությունը: 1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները»,-հայտնել են ԱՆ-ից։ Նշվել է, որ համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները: Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ բանակցություններ են ընթանում տարբեր ուղղություններով՝ այդ թվում ռուսական Sputnik V-ի և ամերիկյան Moderna-ի պատվաստանյութը ձեռք բերելու համար։ AstraZeneca-ի պատվաստանյութի արդյունավետությունը միջինում գնահատվում է 70%։ Պատվաստանյութի արդյունավետության մակարդակը դեղաչափերից մեկի համար կազմել է 90%։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |