ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են գերիների և պատանդների վերադարձին առնչվող հարցեր![]() 21 հունվարի 2021 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսով քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ գործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։ ՊՆ ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնում է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Ավելի վաղ նույն հարցը ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ քննարկել էր նաև ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Ադրբեջանում պահվող գերիների հստակ թվի մասին առայժմ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում, ըստ իշխանության՝ դա կարող է վնասել գերության մեջ գտնվող, բայց ՀՀ-ում անհետ կորած համարվողներին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |