Ֆունկցիոնալ պրոթեզներ՝ զինհաշմանդամներին21 հունվարի 2021 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց կտրամադրվեն առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ, նախագիծը քննարկվել է Կառավարության նիստում։ Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք բուժատեխնիկական հանձնաժողովից ստացած համապատասխան եզրակացության հիման վրա ձեռք են բերում պետական հավաստագիր, որի միջոցով էլ իրականացվում է պրոթեզավորումը։ Պրոթեզի տրամադրումն այսուհետ իրականացվելու է՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքները վերջինիս գտնվելու վայրում՝ դիտարկելով նաև միջավայրը, նրա գործունեության ակտիվությունը։ Նոր նախագծով՝ պրոթեզների տրամադրման գործընթացում գնային սահմանափակում չի նախատեսվում։ Յուրաքանչյուր շահառուի համար իրականացվելու է իր կարիքներին համապատասխան ծախս։ Հայկական կողմն առայժմ չի հրապարակել 44-օրյա պատերազմից հետո զինհաշմանդամ դարձած անձանց թիվը։ Ավելի վաղ ախատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 77 հոգի հաշմանդամության կարգ է ստացել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |