5 բալանոց երկրաշարժ՝ Նախիջևան-ՀՀ սահմանին![]() 22 հունվարի 2021 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ի ուշ երեկոյան Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում 5 բալանոց երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 3․8 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:23 (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23)՝ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։ Հնարավոր ավերածությունների, տուժածների մասին հաղորդումներ չկան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |