«Արմենիան» դեպի ՌԴ չվերթերը հավանաբար կվերսկսի մինչև հունվարի վերջ22 հունվարի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2021-ի հունվարի վերջ «Արմենիա» ավիաընկերությունը Ռուսաստանի հետ կանոնավոր չվերթերը կարող է վերականգնել, իսկ Հայաստանի քաղաքացիները Covid-19-ի թեստի բացասական արդյունքի դեպքում՝ անարգել մուտք գործել ՌԴ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթերը կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid-19-ի թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա։ Ավելի վաղ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի ու ելքի բոլոր սահամանփակումները, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը դեկտեմբերի 27-ին արդեն հաստատել է այդ ընթացակարգը, հերթն այժմ ռուսական կողմինն է։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին ՌԴ-ում ևս որոումը կընդունվի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |