Պողոսյան․ Արցախ է վերադարձել 95,000 հոգի, ՌԴ-ն հրապարակում է միայն իր միջնորդությամբ վերադարձողների թիվը22 հունվարի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Արցախ վերադարձողների թվի մասին ռուս խաղաղապահների և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրապարակած թվերը ճիշտ են, ռուսները հրապարակում են միայն իրենց միջնորդությամբ վերադարձածների թիվը, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փոխանցում է Civilnet-ը։ «Երկու թիվն էլ, իրենց հերթին, ճիշտ են։ Իրավ, նոյեմբերի 10-ից մինչև այսօր Արցախ է վերադարձել 95,000 մարդ։ Ռուսական քարտեզում նշված թիվը վերաբերում է միայն իրենց միջնորդությամբ ավտոբուսներով Արցախ վերադարձած մարդկանց։ Բայց պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ մարդիկ վերադարձել են իրենց սեփական մեքենաներով, տաքսիներով կամ այլ միջոցներով և չեն օգտվել անվճար ավտոբուսներից։ Նաև կարևոր է նշել, որ խաղաղապահների թվում ներառված են միայն նոյեմբերի 14-ից հետո վերադարձածները, սակայն մեծ ալիք կար նոյեմբերի 10-14 ընկած ժամանակահատվածում»,- նշել է Վահրամ Պողոսյանը։ Հունվարի 20-ին Երևանում Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ մինչև այժմ Արցախ է վերադարձել 95,000 մարդ։ Ռուս խաղաղապահները ամեն օր քարտեզ են հրապարակում, որտեղ նշում են նաև Արցախ վերադարձած հայերի թիվը, որը հւնվարի 21-ի դրությամբ 50,390 թիվը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |