Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին

Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում կայանված Hyundai մակնիշի մեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտի բնակչի՝ 1985-ին ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, նրա աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:

Ըստ մամուլում շրջանառովղ լուրերի՝ Ապրեսյանն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն էր։

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---