Հայկական Ռոբին ռոբոտը՝ Golden Kitty Award 2020-ի լավագույն պրոդուկտների ցանկում![]() 22 հունվարի 2021 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հայկական Expper Technologies ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է Golden Kitty Award 2020 տարվա լավագույն պրոդուկտների ցանկում, հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Ռոբին ռոբոտը լավագույն պրոդուկտների ցանկում է ներառվել, ի թիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների»,– գրել է նախարարը։ Նա հորդորել է քվեարկել հայկական պրոդուկտի օգտին, ինչի արդյունքում Ռոբինը կարող է արժանանալ Golden Kitty Award 2020 մրցանակին։ 2020 թվականին Ռոբինն արժանացել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դրամաշնորհին, իսկ այն ստեղծած ընկերությունը` «Վիրտուալ կամուրջ» նախագծի շրջանակում ճանաչվել հաղթող ընկերություն։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |