Արցախում ներքին գործերի նախարարություն կստեղծվի![]() 22 հունվարի 2021 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Արցախում նախատեսում են մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության մեջ ներառել Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Ոստիկանությունը։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին դրական եզրակացություն է տրվել։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում էր ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում: «Նախագծով՝ նույն պայմաններում անհետ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվելու է 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»,-հայտնում են Արցախի Ազգային ժողովից՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրինագծերը կընդգրկվեն Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում: Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում էր կազմավորել ներքին գործերի նախարարություն։ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին առաջակն ԱՆ-ն ներկայացրել էր 2020-ի փետրվարին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |