ԵԽ․ ԼՂ խնդրի երկարատև կարգավորում դեռ չկա, դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող դերը![]() 22 հունվարի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, խաղաղության հասնելու, տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և հիմնված լինի վերջինի հիմնարար սկզբունքների վրա, ասված է Եվրախորհրդարանի զեկույց-բանաձևում, որին արձագանքել են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Եվրոպական խորհրդարանը հունվարի 21-ին ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերն առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում՝ կոչ անելով զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և նպաստել խաղաղությանը։ Եվրոպացի պատգամավորներն ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան փորձել է նաև խարխլել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Զեկույց-բանաձևում ԵԽ-ն ողջունել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնությունը և կոչ արել Եվրամիությանն ավելի նշանակալի ներգրավվածություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, «չթողնել տարածաշրջանի ճակատագիրը այլ տերությունների ձեռքերում»։ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից ու այլ վայրերից ԼՂ վարձկան ահաբեկիչների տեղափոխման փաստը, խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների օգտագործումն արգելով կոնվենցիան։ Եվրախորհրդարանի հայտարարությանն ի պատասխան՝ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է, որ ԵԽ-ն դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը: «Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ: Առանձնապես կարևորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան»,-հայտարարել է Նաղդալյանը, փոխանցում է Armenpress-ը։ Նա նշել է, որ ԱԳՆ-ն համաձայն է Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում Թուրքիան նշանակալի աջակցություն է ցույց տվել այդ երկրին՝ ռազմական ու ռազմավարական առումներով։ Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումը դատապարտել են մի շարք պաշտոնատար անձինք ու կառույցեր։
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |