ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցի ԲԴԽ անդամի քվեարկությանը![]() 22 հունվարի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությանը: ԼՀԿ-ն չի մասնակցում նաև հարցի քննարկմանը, կուսակցությունից Տարոն Սիմոնյանը հայտարարել է, թե արտահերթի սկզբում ցանկացել է վարման կարգով հայտարարություն անել, սակայն կամ ընթացակարգը թույլ չի տվել, կամ նիստը նախագահողը չի նկատել, և իրենք խմբակցությունով դուրս են եկել նիստերի դահլիճից, փոխանցում է Armlur.am-ը: Սիմոնյանի խոսքով՝ մասնագիտական տեսանյունից թեկնածուների հետ որևէ խնդիր չունեն, կարծում են, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ են, բայց խմբակցության որոշումը քաղաքական է: «Մենք չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու։ Բովանդակային մանրամասների մեջ չեմ մտնելու, սակայն այս փուլում քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ, բնականաբար, վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,- հայտարարել է ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն: ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |