Աշխարհահռչակ բալերինա Նինո Անանիաշվիլին առաջին անգամ ելույթ կունենա հայկական բեմում 3 մարտի 2009 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանում Վրացական շրջանի բացումը: Շրջանը կբացվի Թբիլիսիի Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետի համույթի ելույթով: Կներկայացվեն Չայկովսկու «Սերենադը», վրացական ազգային երգերի վրա հիմնված «Շարականները» եւ Մոցարտի «Վեց գերմանական պար»:Մարտի 5-ին Լ.Ետոյի, Մ.Յամագուչիի, Ռ.Տոշայի երաժշտության վրա հիմնված «Երազներ Ճապոնիայի մասին» եւ Վիվալդիի երաժշտության վրա հիմնված Ստենտոն Ուելշի «Green» բեմադրություններով ելույթ կունենա աշխարհահռչակ բալերինա եւ թատրոնի արտիստական ղեկավար Նինո Անանիաշվիլին: Նրա խոսքով, բեմադրություններն իրենցից ներկայացնում են ամերիկյան պարարվեստի, Ջորջ Բալանչինի էլեմենտների, Մեծ թատրոնի նախկին առաջատար բալերոնի, իսկ այժմ` Սան-Ֆրանցիսկոյի բալետի թատրոնի պարարուսույց Յուրի Պոսոխովի պարարվեստի խառնուրդը: «Մենք պետք է դաստիարակենք հայերի եւ վրացիների նոր սերունդը, որոնք սերտ հաղորդակցվելու են միմյանց հետ, չէ՞ որ հաղորդակցությունը հեռուստատեսության եւ նորությունների միջոցով չի հարստացնի մեզ»,- ասել է Նինո Անանիաշվիլին, որի համար առաջիկա համերգը կդառնա իր առաջին ելույթը հայկական բեմում: Բացի Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետի համույթի ելույթից, Վրացական շրջանի ընթացքում մարտի 9-ին Երեւանում ելույթ կունենա Վրացական սիմֆոնիկ նվագախումբը: Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրգժանի խոսքով, դրանով Վրացական շրջանը չի սահմանափակվի, տարվա ընթացքում ծրագրվում է զանազան միջոցառումների կազմակերպում: 2004թ. Վրաստանի նախագահ Միծայիլ Սահակաշվիլիի հրավերով Նինո Անանիաշվիլին գլխավորեց Թբիլիսիի Զախարիա Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետի համույթը: արդյունքում չորս տարվա ընթացքում բեմադրվեց երեսուն նոր բալետային ներկայացում` զանազան աշխարահահռչակ բալետային պարուսույցների մասնակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |