Վրաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի վանական համալիրի մասին քրգործը Թբիլիսիի դատարանում է23 հունվարի 2021 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի հետ կապված գործի հետաքննությունը, այն փոխանցվել է Թբիլիսիի քաղաքային դատարան, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։ Դատախազ Ամիրան Գուլուաշվիլիի խոսքով՝ մեղադրյալներ Իվերի Մելաշվիլիի ու Նատալյա Իլյիչևայի հանդեպ հետաքննությունը Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու ուղղությամբ ավարտվել է, քրգործով հարյուրավոր հետաքննություններ են անցկացվել։ Դավիթի Գարեջիի վանական համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանին․ դրա շուրջ տարածքային անհամաձայնություն կա երկու երկրի միջև։ Այժմ սահմանային վանական համալիրի մի մասը գտնվում է Վրաստանի, մյուսը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Որպես վկա հարցաքննվել է 100 մարդ։ Կառավարական տարբեր գերատեսչություններից առգրավվել են գործի համար կարևոր փաստաթղթեր, ներառյալ քարտեզագրական նյութեր: «1937-1938 թվականների 1/200 000 մասշտաբի տեղագրական բնօրինակ քարտեզը հայտնաբերվել է Նատալյա Իլիչևայի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների արդյունքում»,- ասել է Գուլուաշվիլին։ Հոկտեմբերի 7-ին Վրաստանի իշխանությունները հետաքննություն էին սկսել նախորդ կառավարության օրոք հարևան երկրներին «տարածքների ապօրինի զիջման» հարցով։ Վարչապետի թեկնածու Միխեյիլ Սաակաշվիլին կառավարությանը մեղադրում էր կեղծ հետաքննություն անցկացնելու և Ադրբեջանին 2000-ականներին տարածք տալու համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |