ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում հրադադարի խախտում չի եղել![]() 23 հունվարի 2021 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, խախտում չի գրանցվել, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնել են ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյանը, որոնք շինանյութերով բեռնված Կարմիր շուկայից ընթացել են դեպի Շուշի և սառած ճանապարհների պատճառով վթարի ենթարկվել։ Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխում դրանց նշանակման վայր։ Նաև նշվում է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ, շարունակում են որոնել զոհված զինծառայողների մարմինները Հադրութի, Լաչինի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում: ՌԴ ՊՆ-ից նշում են, որ խաղաղապահները Լաչինի միջանցքով ուղեկցել են Ադրեջանի Զինված ուժերի մեկ ավտոշարասյուն դեպի Քաշաթաղի շրջանի Հակ գյուղ ու հետ։ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ԼՂ-ում առաջիկա 5 տարում ծառայություն են իրականացնելու ռուս խաղաղապահները։
Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |