Հայաստան. Ազգային տարադրամի անկումը հանգեցրեց տոկոսադրույքի բարձրացմանը 3 մարտի 2009 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը բարձրացրել է տոկոսադրույքը եւ այն հաստատել 7,75% մակարդակի վրա: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավաջյանը: Նրա խոսքով, այդ որոշումը ԿԲ Խորհուրդն ընդունեց ճգնաժամի պայմաններում դրամի անկման պահպանվող միջավայրը եւ ներքին պահանջարկի դանդաղեցված տեմպերը հաշվի առնելով, որոնք նպաստում են դրամի անկման ցածր մակարդակի ձեւավորմանը: «Այնուամենայնիվ, տարադրամի անկման պայմաններում իրական է դառնում դրամի անկման նպատակային ցուցանիշի բարձրացման ռիսկը»,- ասել է նա:Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին անգամ տոկոսադրույքը փոփոխել է 2009թ. փետրվարի 10-ին, երբ այն իջեցվել էր 0,25 տոկոսային կետերով մինչեւ տարեկան 6,75 %: Տարադրամի բորսային սեփական միջամտության սահմանափակման եւ լողացող կուրսի քաղաքականությանը վերադառնալու մասին ԿԲ այսօրվա որոշման արդյունքում մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Դեռեւս երեկ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիամց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Դրա հետ մեկտեղ, ԿԲ գնահատմամբ, 2009 թվականին դոլարի միջին փոխարժեքը նախատեսվում է 360-380 դրամ մակարդակով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |