Փաստաբաններ․ Սյունիքի նախկին մարզպետը քաղհետապնդման է ենթարկվում23 հունվարի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ժիրայր Ղարագյոզյանը հայտարարել են, թե Հայաստանում շարունակվում են քաղաքական հետապնդումները, «իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել» Հակոբյանի նկատմամբ քրհետապնդում իրականացնելու և ազատազրկելու համար։ «Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ նաև նման ձևով կասեցնել Հակոբյանի քաղաքականության մեջ լինելը։ Իրավապահները լավ են հասկանում, որ Վահե Հակոբյանի կամ ԶՊՄԿ-ի գործունեության մեջ անհնար է անօրինական բան գտնել, բայց գործընթացը հնարավորություն կտա խաթարել կոմբինատի աշխատանքը»,-հայտարարել են փաստաբանները։ Նրանց պնդմամբ՝ այն, «ինչ պլանավորում են ՀՀ իշխանությունները՝ ունի բացառապես քաղաքական երանգներ»։ 2014-2016-ին Հակոբյանը եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, իսկ 2016 թվականին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2016 թվականի հոկտեմբերին Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |