Լուսադեմին Աշոցքում -35 աստիճան սառնամանիք էր

Լուսադեմին Աշոցքում -35 աստիճան սառնամանիք էր

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 23-ի գիշերը Աշոցքում մինչև -35 աստիճան սառնամանիք է եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք։ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»,- գրել է նա։

Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում՝ hունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի լույս 24-ի գիշերը սպասվում է -17 աստիճան սառնամանիք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---