Նախագիծ․ ԱԺ նախագահը պատգամավորին 1 տարով կարող է զրկել գործուղումներից23 հունվարի 2021 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Ըստ նախագծի՝ ԱԺ նախագահը, Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, պատգամավորին կարող է զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչև 1 տարով»: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների արդյունքում Էթիկայի հանձնաժողով կձևավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, գրում է «Ժողովուրդը»։ ԱԺ նախագահն Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաև այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Ըստ լրացումների՝ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որևէ դիմումի, այլև «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը: 7-րդ գումարման Ազգային ժողովում դեռևս էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել: Գործող կարգավորումներով հանձնաժողովի եզրակացությունը որևէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում և ընդամենը տեղադրվում է ԱԺ պաշտոնական կայքում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |