Գերմանիայում Աստվածաշնչի պարզեցված տարբերակն են հրատարակել Z սերնդի համար![]() 23 հունվարի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում հրատարակել են Սուրբ գրքի պարզեցված տարբերակը․ Z սերնդի համար։ BasisBibel կոչվող տարբերակն առցանց ընթերցանության համար է և հարմարեցված է նոր սերնդի լեզվին և շփման ոճին, գրում է Deutsche Welle-ն։ Հեղինակները հրաժարվել են հունարենի և եբրայերենի օգտագործումից, աշխատել են հնարավորինս պարզեցնել շարադրությունը՝ նախադասություններն ավելի կարճ ու հստակ դարձնելով։ Կազմակերպությունում հուսով են, որ դա թույլ կտա ավելի լավ հասկանալ հին տեքստը, որն այժմ կարելի է ընթերցել սմարթֆոնից։ Թարգմանության վրա աշխատել է 1100 մարդ։ Կրոնի փորձագետ Միխաել Շմիդելը նշել է, որ Աստվածաշնչի ադապտացումն անհրաժեշտություն է և նոր բան չէ։ Երկրորդ համաշխարհայինից հետո գերմանացիների ավելի քան 90%-ը քրիստոնյա էր՝ կաթոլիկ կամ բողոքական։ Այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 55%։ Շմիդելը վստահ է, որ դա կապված է ոչ այնքան որոշակի դավանանքից հրաժարվելու, որքան այն հանգամանքի հետ, որ մարդիկ ավելի քիչ են հետաքրքվում մետաֆիզիկական հարցերով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |