Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում, 10,000 կացարանի կարիք կա23 հունվարի 2021 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Արցախում փայտե բնակարաններ են կառուցում անօթևան մնացած մարդկանց համար։ Արցախ աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ այցելել է արագ կառուցվող փայտե բնակարաններ: Սինանյանի և Արամ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել է, որ առկա է մինչև 10,000 արցախցի ընտանիք, որոնք կացարանի կարիք ունի: Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է՝ այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Կողմերը շեշտել են, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, Սինանյանի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Արցախի նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը: Անօթևան մնացած բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները Արցախի կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով։ անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300,000 դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ «ողջամիտ ծավալների սահմանափակմամբ»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |