Ադրբեջանը 30 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին![]() 25 հունվարի 2021 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը 30 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ են իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Փոխանցված մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու նպատակով: Ադրբեջանական կողմը չի տեղեկացրել, թե որ շրջաններից են հայտնաբերվել մարմինները։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |