Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան դառնալու մասին․ Հարցն օրակարգում է![]() 25 հունվարի 2021 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հարցն օրակարգում է, սակայն դեռևս քննարկման փուլում է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Մակունցը` անդրադառնալով ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին: Դիվանագիտական փորձին վերաբերող հարցին Մակունցն արձագանքել է, թե այն կարևոր է, «սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով և քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որևէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ՝ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»,- ասել է նա։ Լիլիթ Մակունցը 2018 թվականի զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա պատգամավորական մանդատ ստացել ու գլխավորել իշխող «Իմ քայլը»։ Այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսանի պաշտոնն զբաղեցնում է Վարուժան Ներսեսյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |