Գերությունից վերադարձած զինվորներն այցելել են Ցականյաններին

Գերությունից վերադարձած զինվորներն այցելել են Ցականյաններին

PanARMENIAN.Net - Գերությունից վերադարձած 44 զինծառայողից մի քանիսն այցելել են 2014-ին ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին՝ նրանց շնորհակալություն հայտնելու։

Քարվաճառում Ցականյանին սպանած երկու ադրբեջանցի դիվերսանտի հետ էին փոխանակվել 44-օրյա պատերազմի հայ 44 ռազմագերին։

«Լուրերի» փոխանցմամբ՝ Ցականյանների ընտանիքն է օգնել երիտասարդներին գերությունից վերադարձնելու հարցում։

Ադրբեջանում պահվող հայ մյուս ռազմագերիների հստակ թվի ու վերադարձի մասին դեռ որոշում չկա։ Հայկական կողմը պաշտոնական մակարդակով շարունակում է տարբեր հարթակներում բարձրրաձայնել նրանց վերադարձի մասին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---