ԱԻՊԾ․ Եվս 2 աճյուն է գտնվել Արցախում, մեկը զինվորական է, մյուսը՝ քաղանձ

ԱԻՊԾ․ Եվս 2 աճյուն է գտնվել Արցախում, մեկը զինվորական է, մյուսը՝ քաղանձ

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից:

Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է, փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս:

Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:

Նախնական տվյալներով՝ 1268-ը զինվորական կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ են:

Որոնողական աշխատանքները հունվարի 25-ին ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրաիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---