ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 10 նոր դեպք կա, ապաքինվել է ևս 224 մարդ![]() 25 հունվարի 2021 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,094-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 58-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը՝ հունվարի 24-ը, հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Ընդհանուր առմամբ կատարվել է 637,544 թեստավորում, մեկ օրում՝ 779 թեստ: Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3047 դեպք կա, այլ պատճառով՝ 753։ Ապաքինվել է ևս 224 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 154,932 է։ Փաստացի բուժվողների թիվը 7362 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |