Քաղաքագետը՝ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին․ Սխալ է, գործողի հանդեպ առավելություն չունի![]() 25 հունվարի 2021 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի նշանակումն ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում սխալ է, մանավանդ, որ որևէ առավելություն նա չունի գործող դեսպան Վարուժան Ներսիսյանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ հարցերով փորձագետ, քաղաքագետ Սուրեն Սրագսյանը։ «Ներսիսյանին համարում եմ էֆֆեկտիվ դեսպան (նրա գործունեությունը մշտապես գտնվում է մեր կենտրոնի մշտադիտարկման ներքո) և համարում եմ, որ բավականին լավ ու ջերմ կապեր ունի դեմոկրատների վարչակազմի հետ։ Այդ պատճառով է, որ համարում եմ, որ Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ»,- հայտարարել է նա։ Սարգսյանի խոսքով՝ հայկական լոբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման լուրին, իսկ առանց նրանց աջակցության ցանկացած դեսպան դատապարտված է տապալման: Սարգսյանը նշել է նաև, որ նշանակմանը դեմ են Արտաքին գործերի նախարարությունում: «Համայնքի ծանրքաշայիններից նույնպես գալիս են շատ բացասական ազդակներ՝ այս իշխանություններին դավաճան են համարում: Սա տապալման անխուսափելիության երրորդ նախադրյալն է: Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում ծանրքաշային է՝ 10 տարի է Վաշինգտոնում է: Նրան լուրջ հակակշիռ է պետք դեմ տալ: Իսկ Մակունցը այդ հակակշիռը չէ, իսկ Ներսիսյանն ադրբեջանցու համակուրսեցին է: Լավ ճանաչում և հակակշռում է»,- նշել է քաղաքագետը: Սարգսյանի կարծիքով՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակելու Հայաստանի «կադրային քաղաքականությունը մշտապես փայլուն է եղել»։ Նա հիշել է Ռուբեն Շուգարյանին, Արման Կիրակոսյանին, Թաթուլ Մարգարյանին, Գրիգոր Հովհաննիսյանին և Վարուժան Ներսիսյանին։ Սարգսյանի խոսքով՝ մեկ դեպքում է ԱՄՆ-ում դեսպանի նշանակումը քաղաքական նշանակություն ունեցել, երբ նշանակվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը (Տիգրան Սարգսյանը քաղաքագետի հորեղբայրն է-խմբ․)։ «Երբ բարձրաստիճան ծանրքաշային գործիչ ես նշանակում դեսպան, դրանով ընդգծում ես հարաբերությունների կարևորությունը և դրանց խորացման պատրաստակամությունը։ Իսկ եթե հաշվի ենք առնում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպան նշանակվելուց շուրջ մեկ տարի առաջ բավականին սերտ հարաբերություններ էր հաստատել փոխնախագահ Ջո Բայդենի հետ, պատկերն առավել ամբողջական է դառնում։ Հայկական կողմի մեսիջը ճիշտ ընկալվեց Վաշինգտոնում։ Նախագահ Օբաման Տիգրան Սարգսյանին ընդունեց ժամանելուց շուրջ 2 շաբաթ անց, չնայած արարողակարգով ամիսներ էին պահանջվում»,-գրել է նա։ Քաղաքագետը հիշեցրել է՝ ՀՀ վերջին 3 դեսպանն ԱՄՆ-ում 2․5 տարուց ոչ ավելի են պաշտոնավարել։ Ավելի վաղ Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ օրակարգում իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու հարցն է քննարկվում, սակայն դեռ որոշում չկա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |