ՀԺ․ Ոստիկանության սպան հրազենի 2 վնասվածքով 6 օր մնացել է Շուշիի մատույցներում, փրկարարներն են գտել

ՀԺ․ Ոստիկանության սպան հրազենի 2 վնասվածքով 6 օր մնացել է Շուշիի մատույցներում, փրկարարներն են գտել

PanARMENIAN.Net - Ոստիկանության զորքերի սպա Արսեն Մկրտչյանը 44-օրյա պատերազմի պատճառով 6 օր հրազենային երկու վնասվածքով գիշերել էր Շուշիի մատույցներում, նրան գտել են պատերազմից հետո՝ որոնողական աշխատանքների արդյունքում, «Հայկական ժամանակին» պատմել է ինքը՝ Մկրտչյանը։

Սեպտեմբերի 29-ից Մկրտչյանը ծառայակից ընկերների հետ մեկնել է Քարվաճառի շրջան, իսկ նոյեմբերի 3-ից տեղափոխվել և մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին։ Վիրավորվել է նոյեմբերի 7-ին, փրկարարները նրան գտել են նոյեմբերի 14-ին։

Սերժանտը ստացել է հրազենային երկու վնասվածք՝ կոնքի և ծնկի հատվածում։

«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ և որևէ անհրաժեշտ միջոց չկար, նույնիսկ ուսապարկս ինձ մոտ չէր: Գետի մոտից ոչ մի տեղ չեմ գնացել: Ուտելու ոչինչ գտնել չէր էլ հաջողվի, շուրջս միայն տերևներ կային»,-պատմել է նա։

44-օրյա պատերազմից հետո 2․5 ամսվա ընթացքում հայկական կողմը չի ներկայացրել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վերջնական թիվը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---