Զարիֆը Բաքվում կքննարկի իրավիճակը ԼՂ-ում և տրանսպորտային միջանցքները![]() 25 հունվարի 2021 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Ադրբեջանում է՝ հունվարի 25-ին մեկնարկող բանակցություններում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղն ու տրանսպորտային միջանցքները: «Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը, այդ թվում գործակցությունը «Հյուսիս-Հարավ» և «Հարավ-Արևմուտք» տրանսպորտային միջանցքների շրջանակում»,- ասել է Զարիֆը Բաքվի օդանավակայանում, գրում է ՏԱՍՍ-ը։ Ադրբեջանից հետո Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա։ Տարածաշրջանային այցի շրջանակում Զարիֆը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |