ՊԵԿ․ Պետբյուջեն 1 տրլն 385 մլրդ դրամով է համալրվել![]() 25 հունվարի 2021 - 14:53 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեի նախագծով սկզբնապես ծրագրվում էր ապահովել 1 տրլն 607 մլրդ դրամի չափով եկամտյանի մասը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ցուցանիշն իջեցվել է, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, վերահսկման և մոնիթորինգի վարչության պետ Կարեն Թամազյանը, փոխանցում է FactorTv-ն։ Նրա խոսքով՝ վերջնական ցուցանիշը սահմանվել է 1 տրլն 326 մլրդ դրամի չափով: Այնուամենայնիվ, ՊԵԿ-ին հաջողվել է վերակատարել ծրագիրն ու պետբյուջեն համալրել 1 տրլն 385 մլրդ դրամով: «Այսինքն, մեզ հաջողվել է վերակատարել ցուցանիշները, որոնք նշված էին 2020 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր 59 մլրդ դրամի չափով»,- նշել է Թամազյանը: Նրա խոսքով՝ 1 տրլն 385 միլիարդից 71․3%-ը բաժին է ընկնում առաջին հազար՝ երկրի ամենախոշոր հարկ վճարողներին: Թամազյանը նշել է, որ հայ հարկ վճարողներին վերադարձվել է մոտ 138 մլրդ դրամ, որը ևս հավաքել է գերատեսչությունը: Ընդհանուր առմամբ՝ հարկային գերատեսչությանը հաջողվել է հավաքել 1 տրլն 523 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |