ՀՀ պետպարտքը մոտենում է $8 մլրդ-ի![]() 25 հունվարի 2021 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համախառն պետական պարտքը 2020-ին ավելացել է $647․2 միլիոնով և մոտեցել $8 միլիարդի։ 2020թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ պետպարտքը կազմում էր $7,968․5 մլն, տեղեկացնում է Armbanks.am-ը ֆինանսների նախարարությանը հղումով։ Նշվում է, որ ընդհանուր պարտքի կառուցվածքում ավելի քան $7.5 մլրդ-ը կազմում է ՀՀ կառավարության պարտքը (աճը՝ $676․6 մլն), իսկ ԿԲ պարտքը դոլարային հաշվարկով կրճատվել է $29․4 միլիոնով՝ հասնելով $459․9 մլն-ի։ Կառավարական պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը 2020-ի վերջում կազմել է $5,593․2 մլն, իսկ ներքինը՝ $1,915․3 մլն։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նոյեմբերին հայտարարել էր, որ պետպարտքի մակարդակը ՀՆԱ համեմատ 2020-ի ավարտին կկազմի 66․5%, իսկ 2021թ՝ 67%, մինչդեռ 2019-ին այն 49․9% էր։ Ըստ Fitch Ratings-ի հոկտեմբեր ամսվա կանխատեսման, ՀՀ պետպարտքը 2020-ի վերջում հասնելու էր ՀՆԱ-ի 63․9%-ի (2019-ին այն կազմում էր 53․5%)։ ԱՄՀ-ն դեկտեմբերին միջնաժամկետ հեռանկարում կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 60%։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |