Փոխնախարար․ ՀՀ դպրոցներում շարունակում է ավելի քան 7000 արցախցի սովորել![]() 25 հունվարի 2021 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցներում ավելի քան 7000 արցախցի երեխա է սովորում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ բացի համավարակի պայմաններում կրթության կազմակերպման խնդիրներից, պատերազմի պատճառով որպես առաջնահերթություն առաջացել է Արցախի երեխաների համար կրթության շարունակականության ապահովման հարցը, գրում է Factor.am-ը։ Հունվարի 25-ին նշվում է Կրթության միջազգային օրը: Անդրեասյանի խոսքով՝ ոլորտի բարեփոխումներին են ուղղված «Կրթության մասին օրենքում» կատարված լրացումներն ու փոփոխությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է երկու կարևոր կետ՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը, որն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ: Ըստ փոխնախարարի՝ համակարգը հնարավորություն կտա ճշգրիտ հաշվառել և բացահայտել ուսումնական պրոցեսում չընդգրկված կամ դասերից հաճախ բացակայող երեխաներին, հավասար պայմաններ ստեղծել սովորողների համար: Համակարգի ներդրմամբ հնարավորություն կստեղծվի փաստաթղթերի թվայնացման համար՝ թղթե ատեստատները կփոխարինվեն թվայիններով: Անդրեասյանի խոսքով՝ կրթության ոլորտի կայացման երկրորդ և կարևոր պայմանը ֆինանսավորման կարգն է: Ըստ օրենքում կատարված փոփոխության՝ նախկինում սահմանված՝ մեկ սովորողի թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով: Հունվարի 20-ին Երևանում Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ մինչև այժմ Արցախ է վերադարձել 95,000 մարդ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |