ՄԻՊ․ 15 տարի գործադիրի մարմիններն իրար վրա գցելով օդաչուների վնասի հատուցումը՝ խախտում են նրանց իրավունքները![]() 25 հունվարի 2021 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական մոտ 15 տարվա քաշքշուկի պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված, հայտարարել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ «Հաշմանդամություն ստացած օդաչուները տարիների ընթացքում ամեն կառավարության հետ նորովի են ստիպված լինում բարձրացնել իրենց իրավունքների պաշտպանության հարցերը, սակայն վերջում միևնույն է՝ ամեն անգամ ստանում են միայն խուսափողական, խնդրի լուծում չապահովող, չհիմնավորված վախերով պատճառաբանվող ու մարդկանց միայն հույսեր ներշնչող նույնաբովանդակ պատասխաններ»,-հայտարարել են ՄԻՊ գրասենյակից։ ՄԻՊ-ից նշում են, որ օդաչուների գործը պաշտպանի աշխատակազմ առաջին անգամ մուտքագրվել է 15 տարի առաջ՝ 2006-ին, և այս ընթացքում տասնյակներով գրություններ են հասցեագրել համապատասխան պետմարմիններին՝ անհրաժեշտ օրենսդրական ուսումնասիրություններով և հարցի լուծման առաջարկներով, կազմակերպել կամ նախաձեռնել են քննարկումներ, սակայն արդյունքի չեն հասել։ Արդյունք չի եղել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տարիներ առաջ ներկայացրած օրենսդրական առաջարկից հետո: ՄԻՊ-ում բացատրում են, որ 2004 թվականին Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: ՄԻՊ-ից նշում են, թե ստացվել է այնպես, որ թեև պատկան մարմիններից որևէ մեկը չի ժխտում, որ առկա է խնդիր, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ մարդու իրավունքը՝ չվերականգնված: «ՀՀ կառավարությունն [իր մարմիններով] պարտավոր է առավելագույն սեղմ ժամկետներում այս հարցին տալ այնպիսի լուծում, որը կապահովի հաշմանդամություն ստացած օդաչուների իրավունքների լիարժեք իրացումը»,-հայտարարել են կառույցից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |