Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ ակցիա է արել՝ պահանջելով հայ գերիների վերադարձը![]() 25 հունվարի 2021 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ ակցիա է իրականացրել՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը։ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ակցիայից կարճ տեսանյութ է ներկայացրել, որտեղ պահել է պաստառ՝ «Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ։ «ԵԽԽՎ նիստը սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- գրել է Մարուքյանը։ Պատերազմից հետո Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 44 գերի։ Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո հայկական կողմից 6 տասնյակից ավելի կամավոր էր գերեվարվել։ Մյուս ռազմագերիների մասին հայկական կողմն առայժմ պաշտոնական տվյալներ չի հրապարակել։ Ավելի վաղ իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, թե դա արվում է գերույթան մեջ գտնվող, սակայն անհետ կորած համարվողների կյանքը չվտանգելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |