Վրաստանում հարձակվել են հայկական բեռնատարների վրա, կոտրել ապակիները![]() 25 հունվարի 2021 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հունվարի լույս 25-ի գիշերը Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ հարձակվողները ադրբեջանցիներ են եղել, այլ տեղեկություններով՝ թուրքեր։ «Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել»,- ավում է գրառման մեջ։ Նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |