Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին և 2-րդ դասարանցիները![]() 25 հունվարի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ ուսումնական տարում գարնանային արձակուրդներ են նախատեսված միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մյուս դասարանների համար արձակուրդ նախատեսված չէ` հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Առաջին դասարանցիների արձակուրդը նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիներինը՝ մարտի 22-28-ը, տեղեկացնում է Shantnews.am-ը: Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Անդրեասյանը նշել է, որ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին: Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում նախատեսվում է ատեստատների թվայնացման գործընթաց, այն հնարավորություն է տալու ամբողջությամբ հրաժարվելու թղթային պրոցեսից և անցնելու ինքնաշխատ եղանակով ստացվող ատեստատների։ Անդրեասյանը նաև խոսել է համավարակի ու պատերազմի հետևանքով կրթության ոլորտում առաջացած խնդիրների մասին՝ նախանշելով դրանց լուծման հնարավոր ուղիները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |