«Իմ քայլը» քննարկում է առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի նոր ընտրությունների անցկացման նախագիծ![]() 26 հունվարի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցությունում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունման պարագայում հնարավոր կլինի արտահերթ ընտրությունների տեսական անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից խուսափելով։ Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվում է նաև խորհրդարանի առնվազն ⅗-ով ընդունված ԱԺ-ն արձակելու որոշում ընդունելու դեպքում: Ներկայումս արտահերթ ընտրությունների համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ դրան հետևած 2 նիստում նոր վարչապետ չընտրվի, սակայն ընդդիմությունը հրաժարվում է չառաջադրել թեկնածու, ինչը տեսականորեն չի բացառում նոր վարչապետի ընտրություն, եթե իշխող խմբակցությունից ընդդիմության օգտին քվեարկողներ լինեն։ Փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի ընտրությունը։ 2020-ի վերջին Փաշինյանը հայտարարել էր 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |