Փոխնախարար․ Կոնյակի արտահանումը նվազել է 20%-ով, գինու՝ 27-28%-ով![]() 26 հունվարի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Կոնյակի արտահանման ցուցանիշները նվազել են մոտ 20%-ով, գինու` 27-28%-ով, ալկոհոլային խմիչքների արտահանման վատ ցուցանիշի պատճառը համավարակն է, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, փոխանցում է Ա1+-ը։ 2020-ին Հայաստանից արտահանվել է մոտ 145,500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը 3000 տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Խոջոյանի խոսքով՝ գյուղոլորտի մոտ 30,000 շահառու օգտվել է նախարարության առաջարկած ծրագրերից, ընդհանուր առմամբ՝ մոտ 80 մլրդ դրամ արտոնյալ պայամաններով, 0%-ով գումար է տրամադրվել հենց գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար։ «Վերամշկող կազմակերպությունների մթերումների ծավալները երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ եթե 2019 թվականին մթերվել է 86,000 տոննա, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 96,000 տոննա, այսինքն՝ նույնիսկ մթերման ծավալների ավելացում է տեղի ունեցել, ինչը բավականին լավ ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ բիզնեսմեններն ունեն համապատասխան շուկաներ»,- հայտարարել է փոխնախարարը։ Խոջոյանը նշել է, որ ներմուծվող ապրանքների դեպքում կարող է գների բարձրացում լինել՝ արտաժույթով պայմանավորված։ 2019-ի դեկտեմբերին էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ նախորդ 11 ամսվա ընթացքում կոնյակի արտահանումն աճել է մոտ 27%-ով, գինու՝ 50%-ով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |