Վրաստանը Covid-19-ից մահերի թվով առաջ է անցել ՀՀ-ից26 հունվարի 2021 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են, իսկ մահվան դեպքերի թիվը 2021 թվականի հունվարի 23-ից հետո գերազանցել է Հայաստանում արձանագրված մահվան դեպքերին: Հունվարի 26-ի դրությամբ, Վրաստանում մահվան 3096 դեպք է գրանցվել, ՀՀ-ում՝ 3052։ Հունվարի 26-ի տվյալով՝ Վրաստանում վարակի 1006 նոր դեպք է հաստատվել, ՀՀ-ում՝ 138։ Ավելի վաղ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ սահմանափակումներով։ Նրա խոսքով` եթե 2021-ին բնակչության 60-70%-ը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին: Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին կառավարության նիստից հետո Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատել էր «բավականին կառավարելի»: Հայաստանն արդեն հայտնել է նաև, որ պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։ Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2.4 մլն-ից ավելի դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1․3 մլն-ից ավելի դեպքով, երրորդը Վրաստանն է՝ 254,000-ից ավելի, ապա Ադրբեջանը՝ մոտ 229,000 վարակակրով: Հայաստանում 166,232 հաստատված դեպք կա։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |